Բաքվում պետք է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը վերաբերվեն այնպիսի հարգանքով, որին հավակնում են՝ արդեն մեր կողմից. Զախարովա |panorama.am|
12:59 - 13 սեպտեմբերի, 2023

Բաքվում պետք է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը վերաբերվեն այնպիսի հարգանքով, որին հավակնում են՝ արդեն մեր կողմից. Զախարովա |panorama.am|

panorama.am: «Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվում պետք է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը վերաբերվեն այնպիսի հարգանքով,  որին մեր գործընկերները հավակնում են՝ արդեն մեր կողմից, երբ խոսքը գնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 9-ի հայտարարությանը՝ թե ֆիկտիվ ընտրություններ են տեղի ունեցել Ուկրաինայի առանձին տարածքներում:

Նա հայտարարեց, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում երկու երկրների միութենական մակարդակին, այդ պատճառով էլ Ադրբեջանական կողմի դեմ դիվանագիտական խողովակով դեմարշ է անցկացվել:

Նա հայտարարեց, որ կարծում է, որ ՌԴ նոր տարածաշրջանների պատմությունը ադրբեջանցի գործընկերները լավ գիտեն՝ նաև համատեղ անցյալից, քանի որ պատմական համատեքստում այդ գործընթացը տեսնելու հնարավորություն են ունեցել:

«Մենք ելնում ենք նրանից, որ հենց այդ ընկալմամբ պետք է ծնվի համապատասխան քաղաքական հենքը մեկնաբանությունների համար»,-ասաց Մարիա Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել