Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ համատեղ ջանքերով կողմերը կգան փոխադարձ ընդունելի լուծման. Զախարովա|1lurer.am|
19:09 - 27 փետրվարի, 2025

Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ համատեղ ջանքերով կողմերը կգան փոխադարձ ընդունելի լուծման. Զախարովա|1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ այդ երկրում России сегодня միջազգային մեդիախմբի մաս կազմող Sputnik գործակալության ներկայացուցչությունը փակելու հարցով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ադրբեջանցի գործընկերներին տեղեկացրել ենք մեր դիրքորոշումը մեզ համար կարևոր այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ՝ այն պակաս կարևոր չէ նաև Բաքվի համար։ Սպասում ենք կառուցողական արձագանքի»,- հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ համատեղ ջանքերով կողմերը կգան փոխադարձ ընդունելի լուծման։

«Հիմք ենք ընդունում այն, որ մեր գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթով և զերծ կմնան մեր երկրների ու ժողովուրդների միջև երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վնաս պատճառելուց»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել