Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-16-ը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով
15:28 - 13 սեպտեմբերի, 2023

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-16-ը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով

Երևան քաղաքում սեպտեմբերի 13-ին՝ կեսօրից հետո, սպասվում են, 17-ին երեկոյան ժամերին հնարավոր են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-16-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։    

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 16-18-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին՝ Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-16-ը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել