Տարածքային ամբողջականությունը ճանաչելը չի նշանակում, որ մենք ԼՂ հայությանն էթնիկ զտման ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|
22:47 - 13 սեպտեմբերի, 2023

Տարածքային ամբողջականությունը ճանաչելը չի նշանակում, որ մենք ԼՂ հայությանն էթնիկ զտման ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: «Մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29 800 և 86 600 քկմ: Երբ ասուլիս եմ տվել, ինձ հարցրել են՝ արդյոք այն ներառում է նաև ԼՂ-ն, ասել եմ՝ այո, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանով ԼՂ հայությանը էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին»,- «Politico Europe» պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է՝ այդ է պատճառը, որ պայմանավորվածության մաս է նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման մեխանիզմների ձևակերպումը, մասնավորապես՝ Բաքու-Ստեփանակերտ հուսալի, բովանդակային երկխոսության հաստատումը, որի մեկնարկի և ավարտի վերաբերյալ կլինի որոշակի շրջանակի մասին պատկերացում»։

Հարցին՝ իրապես հավատում է, որ բանակցված լուծումը կարող է երաշխավորել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը, դիտարկմանը, թե շրջանառվում են տեղեկություններ ԼՂ-ից հայերի դուրսբերման տարբերակի մասին, Փաշինյանը պատասխանել է.

«ԼՂ-ից ելքի մասին խոսել նշանակում է համաձայնել ԼՂ հայության էթնիկ զտմանը և հայրենազրկմանը, որովհետև այդ մարդիկ ապրում են իրենց տանը: Էթնիկ զտման դեպքում պարտադիր չէ, որ մարդկանց ֆիզիկապես ոչնչացնեն. ցանկացած ցեղապանություն ունի երկու մաս, մեկը կոտորածն է, մյուսը՝ բռնագաղթը: Նման թեմա օրակարգում չկա, միջազգային հանրության ներկայացուցիչները հստակ ասում են, որ ԼՂ հայերը պետք է իրենց տներում՝ ԼՂ-ում, առանց վախի և հետապնդումների, ապրելու հնարավորություն ունենան, արժանապատիվ, անվտանգ և բարեկեցիկ կյանքով ապրելու»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել