Քանաքեռ-Զեյթունի ՔՊ քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են մարզադպրոցի սաներ․ «Ականատես»
16:30 - 14 սեպտեմբերի, 2023

Քանաքեռ-Զեյթունի ՔՊ քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են մարզադպրոցի սաներ․ «Ականատես»

Սեպտեմբերի 12-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են Երևանի «Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաները։ Այս մասին հայնտում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։

Մարզադպրոցի մարզիչը 34 մասնակից ունեցող ծնողական սոցցանցային խմբում տարածել է միջոցառման մասնակցության հայտարարությունը, նշելով, որ «ցանկալի ու պարտադիր է բոլորի ներկայությունը», իսկ միջոցառումից ժամեր առաջ ծնողներին ևս մեկ անգամ հիշեցում է ուղարկվել երեխաների միջոցառման մասնակցության մասով։ Կից ներկայացվում է նամակագրությունը։

Ուշագրավ է, որ մարզադպրոցի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ են Քաղաքացիական պայմանագրի և Տիգրան Ավինյանի քարոզչական նյութերը՝ այստեղ։

Դեպքը ոչ միայն վարչական լծակների չարաշահում է, այլ նաև երեխաների քաղաքական մասնակցության ամենակարևոր՝ կամավորության սկզբունքի կոպտագույն խախտում։

Քարոզչական միջոցառումը՝ այստեղ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել