Բլինքենի տեղակալը նշում է՝ ԱՄՆ-ն պետք է մեծացնի Հայաստանի զարգացման աջակցությունը, պաշտպանական համագործակցությունը
 |azatutyun.am|
19:35 - 14 սեպտեմբերի, 2023

Բլինքենի տեղակալը նշում է՝ ԱՄՆ-ն պետք է մեծացնի Հայաստանի զարգացման աջակցությունը, պաշտպանական համագործակցությունը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պետք է մեծացնի Հայաստանի զարգացման աջակցությունը, ինչպես նաև երկրի հետ պաշտպանական համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։

«Մենք պետք է մեծացնենք օգնության շրջանակը, որը մենք տրամադրում ենք Հայաստանին, լինի դա զարգացման աջակցություն, լինի դա պաշտպանական ոլորտում գործընկերություն կամ անվտանգության ոլորտում աշխատանք», - հայտարարել է պաշտոնյան:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի վերաբերյալ լսումների ժամանակ, հավելելով, որ աջակցությունը պետք է ավելացնել այնքան, որքան որ ընդունելի կլինի Հայաստանի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել