Բանավեճի մասնակցելուց հրաժարվողների գրանցումը օրենքով պետք է չեղարկվի․ Փաշինյան
 |armenpress.am|
21:22 - 15 սեպտեմբերի, 2023

Բանավեճի մասնակցելուց հրաժարվողների գրանցումը օրենքով պետք է չեղարկվի․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Բանավեճերը և խորհրդարանական, և քաղաքի ընտրություններում պետք է դարձնել պարտադիր: Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարեց վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մեր թիմակիցը, Երևանի քաղաքապետի տեղակալը շատ կարևոր բան էր ասել և դիպուկ։ Բանավեճերը և խորհրդարանական, և քաղաքի ընտրություններում պետք է դարձնել պարտադիր և բանավեճի մասնակցելուց հրաժարվողների գրանցումը օրենքով պետք է չեղարկվի։ Չգիտեմ, թե իրավաբանները ինչ վերլուծություն կանեն, բայց սա քաղաքական առումով կարող է շատ ճիշտ արձագանք լինել։ Բայց, կարծում եմ, որ երևանցին իր քվեարկությամբ բանավեճը, քաղաքական մրցակիցներին և Երևանի ընտրողներին արհամարողներին պետք է զրկի Երևանի քաղաքապետի թեկնածուի գրանցումից։ Դուք այդ հնարավորությունը ունեք»,- ընդգծեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել