Պաշտպանի աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ընտրությունների անկախ դիտարկում
08:46 - 17 սեպտեմբերի, 2023

Պաշտպանի աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ընտրությունների անկախ դիտարկում

Սեպտեմբերի 17-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։

ՀՀ մարդու իրավունքնեի պաշտպանի հրամանով ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում, ասված է օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրությունում:

Շուրջօրյա գործում է նաև «թեժ գիծը», որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում:

Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։

«Ընտրական իրավունքների իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ՝ Երևան, Պուշկինի փողոց, 56ա շենք հասցեով», - ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել