Վարչական ռեսուրսի օգտագործումը պետության դեմ հանցագործություն է. Ալեն Սիմոնյան
 |news.am|
13:38 - 17 սեպտեմբերի, 2023

Վարչական ռեսուրսի օգտագործումը պետության դեմ հանցագործություն է. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խիստ դատապարտելի է համարում վարչական ռեսուրսի օգտագործումն ընտրությունների ընթացքում։ Այդ մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ընտրատեղամասի մոտ լրագրողների ետ ճեպազրույցում։

Լրագրողի դիտարկմանը, թե դիտորդական առաքելությունները շարունակում են պնդել` ամբողջ քարոզչության ընթացքում իշխանությունները վարչական ռեսուրս են կիրառել, Ալեն Սիմոնյանն ասաց. «Հույս ունեմ, որ իրավապահ մարմինները կարձագանքեն։ Ոչ թե հույս ունեմ, այլ ես կհետևեմ, որովհետև մեզ համար դա սկզբունքային հարց է։ Այսօր մեր անվտանգային համակարգն այս կամ այն կառույցին անդամակցելը չէ, մեր անվտանգային համակարգը ժողովրդավարական համակարգն է»:

Նրա կարծիքով` ժողովրդավարական համակարգին անօրինական գործողություններով հարվածելն ու ընտրությունների օրինականության վրա ստվեր գցելը հանցագործություն է ոչ թե իշխանության, այլ պետության դեմ։ Նման արարքները պետք է շատ խստորեն պատժվեն։

«100–հազարավոր մարդկանց մեջ, բնական է, կան մարդիկ, որոնք գուցե նույնիսկ չեն հասկացել, թե ինչ է հեղափոխությունը»,– ասաց ԱԺ նախագահը։

Նշենք, որ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվում, որ երևանյան բնակարաններում բազմաթիվ մարդիկ են գրանցվել ընտրություններին մասնակցելու համար։ Կային նաև տեսանյութեր, որտեղ Ավինյանի հավաքների մասնակիցներն ասում էին, որ այս կամ այն մանկապարտեզից կամ դպրոցից խոստացված քանակությամբ մարդիկ եկել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել