Ջուրը չի թանկանա. ՀԾԿՀ-ն մերժելու է Վեոլիա ջրին |lragir.am|
11:17 - 04 նոյեմբերի, 2019

Ջուրը չի թանկանա. ՀԾԿՀ-ն մերժելու է Վեոլիա ջրին |lragir.am|

lragir.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ չի բավարարվի «Վեոլիա ջուր» ընկերության հայտը և չի թանկացնի ջրի սակագինը:

«Ելնելով այն ցուցանիշներից, որ ունենք, կարող եմ ասել, որ եղած գինը կհաստատվի, այսինքն՝ որևիցե բարձրացում չենք ունենա: Գործող գինը 191.4 դրամ է, պետության կողմից սուբսիդավորվում է, բնակչության համար 180 դրամ է: Հիմա հանձնաժողովի կողմից հաստատվելու է 180 դրամ՝ առանց սուբսիդիայի, 2020 թվականից պետությունն այլևս չի սուբսիդավորի»,- ասաց Բաղրամյանը:


Հարցին, թե ի՞նչ հիմքերով էր «Վեոլիա ջուր» ընկերությունն ուզում թանկացնել գրի սակագինը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Ըստ պայմանագրի՝ յուրաքանչյուր տարի բազիսային գինը վերցնում է, ճշգրտման գործոնները կիրառում է և հայտը ներկայացնում է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել