Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջագային դատարանին (Հաագայի դատարան) երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։
Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնական էջը։
Հիշեցնենք՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը երեկ էլ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։
comment.count (0)