tert.am: «Հունիսի 9-ին Russia Today-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը, որում նա Ղարաբաղը ներկայացնում էր որպես վիճելի տարածք և խեղաթյուրում հայ-ադրբեջանական նախկին հակամարտության հետ կապված փաստերը, ափսոսանք և զարմանք են առաջացնում»,- այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Զարմանալի է, որ ՌԴ նախագահի օգնական և Պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեդինսկին, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել: Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է: Ավելին, Ռուսաստանը ինքը ճանաչում և միշտ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Մեդինսկին, խոսելով ուկրաինական հակամարտության մասին, նշել էր, որ «եթե հակամարտությունը դադարեցվի ճակատային գծի երկայնքով և իրական խաղաղություն ձեռք չբերվի, ապա դա կվերածվի Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածաշրջանի՝ Ղարաբաղի»։
comment.count (0)