Եվրոպայից Հայաստան «Wizz Air» ավիաընկերության չվերթները չեղարկվել են. օդանավակայանը պատճառների մասին չի տեղեկացնում
 |aysor.am|
12:34 - 20 սեպտեմբերի, 2023

Եվրոպայից Հայաստան «Wizz Air» ավիաընկերության չվերթները չեղարկվել են. օդանավակայանը պատճառների մասին չի տեղեկացնում |aysor.am|

aysor.am:  Այս պահին «Wizz Air» ավիաընկերության ոչ բոլոր չվերթներն են չեղարկված, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» oդանավակայանի  մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը՝ մեկնաբանելով համացանցում տարածված այն տեղեկությունը, թե «Wizz Air» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-23-ը չեղարկել է Եվրոպայից Հայաստան բոլոր չվերթները։

«Ցանկացած չվերթի կարգավիճակի մասին տեղեկությունը մեր կայքում 24/7 ռեժիմով թարմացվում է։ Ունենք և՛ չեղարկումներ, և՛ուշացումներ», - ասաց նա։

Հարցին, թե որոնք են այդ չեղարկումների պատճառները, Մողրովյանը նշեց, որ իրենք սպասարկող ընկերություն են և չեն կարող պատճառների մասին խոսել. «Պետք է դրա համար դիմեք «Wizz Air» ավիաընկերությանը»։

Օդանավակայանի կայքից տեղեկացանք, որ չեղարկվել է այդ ավիաընկերության Հռոմ-Երևան և Վենետիկ-Երևան չվերթները և խորհուրդ է տրվում հարցերի համար դիմել ավիաընկերությանը։  

Չեղարկվել են նաև այլ ընկերությունների Լառնակա-Երևան, Լիոն-Երևան, Սոչի-Երևան չվերթները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել