Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության, տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
09:54 - 23 սեպտեմբերի, 2023

Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության, տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում

ժամը 08:15-ին տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում, ժամը 08:46-ին Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության, հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

«Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։

Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհետ իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։

Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,ասվում է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել