Հայտնի է Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարած անձանց քաղաքացիությունը
13:48 - 03 փետրվարի, 2025

Հայտնի է Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարած անձանց քաղաքացիությունը

Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության չորս  և Լիտվայի Հանրապետության մեկ քաղաքացի։ 1Lurer.am-ի հարցին ի պատասխան՝ ՆԳՆ-ից հաստատել են տարածվող տեղեկությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոպոլիտենում: «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։

Քաղաքացին գնացքի միջից սեղմել է «վթարային կանգառ» բռնակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը:

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ մետրոպոլիտենում խուլիգանություն կատարածները օտարերկրյա քաղաքացիներ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել