Տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով
09:55 - 26 դեկտեմբերի, 2024

Տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ աշխատանքային ժամերում կլինեն որոշակի փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։

«Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ի ժամը 02:00:

Մաղթում ենք ձեզ ջերմ ու հաճելի տոնական օրեր, ինչպես նաև՝ ապահով ու հարմարավետ երթևեկություն»,- ասվում է Մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել