Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը շահագործվում է 1981թ.-ից, ունի 10 կայարան, շահագործվող գծերի երկարությունը 12,1 կմ է, առկա է 45 վագոն։ Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ)։

2016 թ.-ից մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է աճի միտում, ինչը պայմանավորված է նոր երթուղային ցանցի ներդրմամբ, մասնավորապես` միկրոավտոբուսների քանակի նվազմամբ, որի հետևանքով այս պահին մետրոպոլիտենի ցուցանիշը մայրաքաղաքի ընդհանուր ուղևորափոխադրումների հաշվեկշռում կազմում է մոտ 10%։

Բացի ներկ փչելուց՝ քարեր են նետել գնացքի ուղղությամբ. մետրոյում խուլիգանություն իրականացրած քաղաքացիների ինքնությունը պարզվել է

Բացի ներկ փչելուց՝ քարեր են նետել գնացքի ուղղությամբ. մետրոյում խուլիգանություն իրականացրած քաղաքացիների ինքնությունը պարզվել է

Փետրվարի 1-ին, ժամը 21։32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները: Ոստիկանությունից հայտնում են, պարզվել է կատարողների ինքնությունը։ Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու: Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:54 - 03 փետրվարի, 2025
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի ընդլայնման ռազմավարական ծրագրերը

Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի ընդլայնման ռազմավարական ծրագրերը

Այսօր Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան և իրանական Fathi Escalator ընկերության ներկայացուցիչներին։   «Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը, որոնք ուղղված են մետրոպոլիտենը դարձնել առավել անվտանգ, հարմարավետ և համապատասխան միջազգային չափանիշներին՝ ստեղծելով ժամանակակից և արդյունավետ ուղևորափոխադրումների համակարգ։   Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է մետրոպոլիտենի զարգացման առաջնահերթ ուղղությունները՝   շարժասանդուղքների փոխարինում, նոր վագոնների ձեռքբերում, դեպոյի վերակառուցում և արդիականացում, նորագույն տեխնոլոգիաների ներդրում, ենթակառուցվածքների վերազինում, սպասարկման որակի բարձրացում։ Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Fathi Escalator ընկերությունը մեծ հետաքրքրությամբ է հետևում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերին։   Նրանք ներկայացրել են իրենց ընկերության փորձն ու տեխնոլոգիական լուծումները՝ ընդգծելով համագործակցելու պատրաստակամությունը։   Իրանական կողմը նաև հետաքրքրված էր նոր կայարանների կառուցման ծրագրերով և այս ուղղությամբ համատեղ աշխատանքի հնարավորություններով։   Հյուրերը մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանի ուղեկցությամբ շրջել են մետրոպոլիտենի կայարաներում՝ ծանոթանալով գործող ենթակառուցվածքներին։   Հանդիպումն անցել է ջերմ և արդյունավետ աշխատանքային մթնոլորտում»,- ասված է մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։
22:36 - 22 հունվարի, 2025
Տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը․ քաղաքապետը՝ մետրոպոլիտենում կուտակումների մասին |armenpress.am|

Տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը․ քաղաքապետը՝ մետրոպոլիտենում կուտակումների մասին |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ պիկ ժամերին Երևանի մետրոպոլիտենում մարդկանց կուտակումներին։ «Մենք տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը, վստահեցնում եմ՝ միասնական տոմսային համակարգի անցումը ևս ընթացիկ շարունակական զարգացման տեսանկյունից շատ հնարավորություններ է տալիս»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ավինյանը։ Քաղաքապետը՝ որպես ճիշտ կառավարման օրինակ, բերեց շտապ օգնության ծառայության աշխատանքը, որը նախորդ տարի ունեցել է 75 միլիոն դրամի պարտք, սակայն այս տարի կարողացել է մարել պարտքերը և վաստակել 75 միլիոն դրամ։ «Շտապ բուժօգնության ծառայությունը պլանավորում է իր շարժակազմերն ավելացնել։ Նույնը տեղի է ունենալու և՛ մետրոպոլիտենի, և՛ ավտոբուսի, և՛ տրոլեյբուսի դեպքում»,-եզրափակեց Ավինյանը։  
17:55 - 01 նոյեմբերի, 2024
Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել աշխարհի ամենազարգացած երկրներում. Մետրոպոլիտենի խոսնակ

Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել աշխարհի ամենազարգացած երկրներում. Մետրոպոլիտենի խոսնակ

Այսօր սոցցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղեւորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհություններն արտահայտում պիկ ժամերին ստեղծված որոշակի անհարմարություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը։ «Հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին մետրոյի ծանրաբեռնվածությունը երբեմն կարող է առաջացնել անհարմարություններ, քանի որ ուղևորափոխադրումը բավականին ավելացել է, բայց պետք է նշեմ, որ նման ծանրաբեռնվածությունը՝ հատկապես մեծ քաղաքների մետրոյի համակարգերի համար, բնորոշ երևույթ է: Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել նաև աշխարհի ամենազարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում, օրինակ՝ Ճապոնիայում, որտեղ մետրոյի կայարաններում հերթապահում են, այպես կոչված, «տափանորդները»․ նրանք ամրակազմ տղամարդիկ են, ովքեր պիկ ժամին գնացքի մեջ չտեղավորվող ուղևորներին հրելով տեղավորում են: Իհարկե, հասկանում եմ, կասեք մի համեմատեք Ճապոնիայի հետ, բայց չմոռանանք, որ նման խնդիր ունի անգամ զարգացած համակարգ ունեցող երկիրը։ Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք մեր քաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունն ու շնորհակալ ենք Ձեր համբերության, ըմբռնման և մեզ հետ այս իրավիճակը բարելավելու պատրաստակամության համար»,- գրել է նա:
12:37 - 01 նոյեմբերի, 2024
Երևանի Մետրոպոլիտենն ամբողջությամբ անցել է միասնական տոմսային համակարգին
 |hy.armradio.am|

Երևանի Մետրոպոլիտենն ամբողջությամբ անցել է միասնական տոմսային համակարգին |hy.armradio.am|

hy.armradio.am: Հոկտեմբերի 14-ից Երևանի Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հաղորդել է Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ փաստացի բոլոր կայարաններն անցել են միասնական տոմսային համակարգի սպասարկմանը։ Նա խնդրել է երևանցիների աջակցությունը տրասնպորտային բարեփոխումների գործընթացում։ «Խնդրում ու առաջարկում ենք նվազագույնը նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս վճարման ընդամենը երկու եղանակ օգտագործեք․ առաջինը 100 դրամանոց մետաղադրամ ունենալն է, որը թույլ կտա միանգամից այն թողնել սարքի մեջ, երկրորդը, որ արդեն միասնական տոմսային համակարգի նախնական մասնիկն է, հենց էլեկտրոնային տոմսն է, որը կարող եք գնել տերմինալներից՝ QR կոդով»,- ասել է քաղաքապետը։
12:01 - 21 հոկտեմբերի, 2024
Գաղթական ենք, վարձով ենք ապրում, ո՞ւր գնանք. սփյուռքահայ 10 անհատ ձեռներեցի Հրապարակի գետնանցումում գտնվող կրպակները կապարակնքվեցին
 |tert.am|

Գաղթական ենք, վարձով ենք ապրում, ո՞ւր գնանք. սփյուռքահայ 10 անհատ ձեռներեցի Հրապարակի գետնանցումում գտնվող կրպակները կապարակնքվեցին |tert.am|

tert.am: Մետրոպոլիտենի` «Հանրապետության Հրապարակ» կայարանի գետնանցումում կրպակները փակում են, 10 անհատ ձեռներեց սփյուռքահայեր մնում են անգործ: Կապարակնքվել են կրպակների դռները, քաղաքացիները չգիտեն՝ ինչպես արագ տեղափոխել իրենց ապրանքը: «Գաղթական եկել ենք, վարձով ենք ապրում, ո՞ւր գնանք: Հպարտ էինք, որ եկել ենք հայրենիք, խայտառակվեցինք: Մնացինք անգործ, վատ վիճակ է, ոչինչ չեմ կարող խոսել, կարող է՝ խնդիր ունենամ»,- նշեցին նրանք: Մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին դատարանում վարույթ կա, Մետրոպոլիտենը սպասում է՝ երբ դատական վճիռը կլինի, ըստ դատական վճռի կհասկանան՝ ով է մեղավոր, ով՝ ճիշտ: Կրպակների աշխատակիցները պնդում են՝ մինչև փետրվար-մարտ ամիսը պայմանագիր ունեն կնքած մետրոպոլիտենի հետ, որ կարող են դեռ աշխատել: Այս մասին Ասլանյանն ասաց, որ տարիներ առաջ մետրոպոլիտենը դիմել է քաղաքապետարան և քաղաքապետի որոշմամբ, անհատույց, որոշակի ժամկետով տրվել է Մետրոպոլիտենին այդ տարածքը: «Տարածքը զբաղեցրել է «Դիադին» ընկերությունը: Անհատույց վարձակալման ժամկետը երբ լրացել է, Մետրոլոպոլիտենը դիմել է ընկերությանը, որ տարածքն ազատի: Մետրոպոլիտենը դիմել է  քաղաքապետին, քաղաքապետի որոշմամբ նորից երկարացվել է այդ ժամկետը, բայց Մետրոպոլիտենն առաջարկել է, որ ընկերությունը տարածքից դուրս գա»,- պարզաբանեց Մետրոպոլիտենի խոսնակը: Նրա խոսքով՝ ընկերությունը տարածքից դուրս չի եկել, այնուհետև Մետրոպոլիտենին են դիմել տեղում գործունեություն ծավալող քաղաքացիները, որոնք անհատ ձեռներեցներ են: «10 անհատ ձեռներեց ներկայացել են Մետրոպոլիտենի ղեկավարության հետ հանդիպման, ընթացքում իրենց գույքն անհատույց հանձնել են Մետրոպոլիտենին, այնուհետև անհատույց կնքվել է պայմանագիր Մետրոպոլիտենի և 10 հոգու միջև, դրանից հետո արդեն խնդիր է առաջացել «Դիադինի» և ձեռներեցների միջև»,- ասաց նա: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
18:01 - 08 հոկտեմբերի, 2024