Ձերբակալվել են Դավիթ Սարգսյանն ու Ցոլակ Ակոպյանը ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով․ ՔԿ
17:58 - 25 սեպտեմբերի, 2023

Ձերբակալվել են Դավիթ Սարգսյանն ու Ցոլակ Ակոպյանը ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով․ ՔԿ

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան ԵՊՀ-ից Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք մուտք են գործել ԵՊՀ շենք և, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, սկսել են բղավել, հարվածել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռանը՝ այդ կերպ խաթարելով համալսարանի բնականոն աշխատանքը:

«Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից դեպքի վայրից Ոստիկանություն են տեղափոխվել Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ղ․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն(Դավիթ Սարգսյանը-խմբ.) և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել՝ նշված առերևույթ հանցավոր արարքները կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու վերաբերյալ։

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և համակողմանի քննությամբ նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել