Երևանում է ՌԴ ՆԳՆ ղեկավարը |panarmenian.net|
18:36 - 25 սեպտեմբերի, 2023

Երևանում է ՌԴ ՆԳՆ ղեկավարը |panarmenian.net|

panarmenian.net: Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան։ Նա կմասնակցի Հայաստանի ներքին գործերի նախարարության հետ համատեղ կոլեգիայի նիստին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Ռուսաստանի և Հայաստանի ներքին գործերի նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստին», - ասել է նա։

Նախատեսված են նաև այլ միջոցառումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել