aravot.am: «Սեպտեմբերի 19-ից մեր աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, ինչը ենթադրում է, որ հավաքների ազատության իրավունքի դիտարկումը իրականացնում ենք ոչ միայն մեդիահրապարակումների վերլուծությամբ, այլ շուրջօրյա թեժ հեռախոսազանգերին, ահազանգերին արձագանքելով եւ ներկայացված տեղեկատվությունը ամփոփելով… Մեր արագ արձագանքման խմբերը մեկնում են ոստիկանության բաժիններ եւ քննչական մարմիններ՝ տեղում դիտարկելու ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը»,-Մեդիա կենտրոնում կայացած ՝ «Իրավապահ մարմինների արձագանքը ցուցարարների բողոքին որքանո՞վ է իրավաչափ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը:
Նա տեղեկացրեց, որ շուրջ 270 ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցներ են ունեցել եւ ամփոփել են այն տեղեկատվությունը, որը տրվել է հենց հավաքի մասնակիցների կողմից: ՄԻՊ ներկայացուցիչը նշեց այն հիմնական խնդիրները, որոնք, նրա ձեւակերպմամբ՝ համակարգային բնույթ են կրում, շարունակական են.
«Հավաքների ազատության հետ կապված ոստիկանական պրակտիկայի համակարգային խնդիրները տարիներ շարունակ ՄԻՊ-ի կողմից արձանագրվել են: Վերջին օրերի հավաքները եւս ցույց տվեցին, որ շատ հարցեր համակարգային մակարդակում մնում են չլուծված»,-ասաց Նաիրա Փիրումյանը:
Ավելի մանրամասն` aravot.am-ում։
comment.count (0)