Վաղը նախատեսվում է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը Կոռնիձոր։
Այս մասին հայտնել է Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստան են ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության [USAID] ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։
Սա ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է Հայաստան անցյալ շաբաթ Արցախում հաստատված հրադադարից հետո:
comment.count (0)