Հրդեհ Իրաքում․ կան զոհեր և վիրավորներ |news.am|
11:42 - 27 սեպտեմբերի, 2023

Հրդեհ Իրաքում․ կան զոհեր և վիրավորներ |news.am|

news.am: Իրաքի Նայնավա նահանգում (երկրի հյուսիս) հրդեհից զոհվածների եւ տուժածների թիվը հասել է 450-ի։ Այս մասին տեղեկացրել է Կարմիր մահիկի իրաքյան ընկերությունը X սոցցանցի իր էջում։

«Զոհվածների եւ տուժածների թիվն այն սրահում, որտեղ տեղի էր ունենում հարսանիքը, հասել է 450-ի։ Դժբախտությունը տեղի է ունեցել Էլ Համդանիա քաղաքում [որը հայտնի է նաեւ որպես Բահդիդի], այն գտնվում է Մոսուլից [նահանգի վարչական կենտրոնից] արեւելք»,- նշվել է կազմակերպության հաղորդման մեջ, որը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Al Arabiya  հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ հրդեհի զոհերի թիվը հասել է 120-ի, եւս 200 մարդ տուժել է։ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների տեղեկացմամբ՝ հրդեհը, հավանաբար, ծագել էր հարսանիքի ժամանակ օգտագործված ճայթռուկներից։ Նշվել է նաեւ, որ սրահում չեն պահպանվել հակահրդեհային անվտանգության պահանջները։ Իրաքի առողջապահության նախարարությունը չի թարմացրել զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունը. վերջին պաշտոնական տվյալներով՝ ողբերգության հետեւանքով 100 մարդ զոհվել է, տուժել է 150 հոգի։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել