«Եվրամիությունը համաձայնել է երկարաձգել «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը». ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ |azatutyun.am|
10:30 - 28 հոկտեմբերի, 2019

«Եվրամիությունը համաձայնել է երկարաձգել «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը». ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության անդամ 27 պետությունները ընդառաջել են Միացյալ Թագավորության խնդրանքին` երկարաձգել «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը: Այդ մասին Twitter-ում այսօր գրել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Reuters-ի տեղեկություններով՝ ԵՄ ղեկավար կառույցները Մեծ Բրիտանիայի` կառույցը լքելու վերջնաժամկետի երկարաձգման վերաբերյալ ֆորմալ որոշումը կկայացնեն առաջիկա երկու օրերին:

Հիշեցնենք, անցած շաբաթ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց արագացված քննարկումներ անցկացնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը, որը հնարավորություն կտար մինչև վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 31-ը, իրականացնել «Բրեքզիթ»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել