ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին` առաջարկելով իրենց ենթակայությամբ գործող դպրոցներին իրազեկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «ԼՂ հազարավոր ընտանիքներ բռնի տեղահանվում են Հայաստանի Հանրապետություն՝ ունենալով համակողմանի աջակցության և հոգատարության կարիք: ՀՀ կառավարությունը հոգում է բռնի տեղահանված ընտանիքների պաշտպանության, կեցության, առաջնային անհրաժեշտության պայմանների հարցը, որոնք ապահովելուն զուգընթաց՝ պետք է ձեռնարկվեն նաև կրթության տարբեր աստիճաններում ընդգրկված երեխաների կրթության իրավունքի իրացման համար անհրաժեշտ քայլեր: Պետք է հաշվի առնել, որ այդ ընտանիքները և, հատկապես երեխաները, գտնվում են բարդ հոգեբանական վիճակում, և այս փուլում կարող են դժվարությամբ կայացնել երեխաների դպրոց գնալու որոշումը՝ հաշվի առնելով առկա անորոշությունները և կայուն կեցության հետ կապված դեռևս կարգավորելիք հարցերը։ Այդուհանդերձ, պետք է լինել նախաձեռնող և հետևողական՝ անընդհատ կապի մեջ լինելով տվյալ տարածքի միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ, ակտիվորեն տեղեկանալ տվյալ բնակավայրում գտնվող և դպրոց չհաճախող երեխաների մասին՝ նրանց օր առաջ ուղղորդելով հաճախել դպրոց»։
Համաձայն շրջաբերականի՝ երեխաներին դպրոց ընդգրկելու նպատակով դպրոցներին հանձնարարվել է իրականացնել հետևյալը.
Համաձայն շրջաբերականի՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կրթության գործընթացում համակողմանի աջակցության անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոլորտում ակտիվ գործընկերների հետ համատեղ կնախաձեռնի և կիրականացնի հետևյալ առանձին ծրագրերը.
Նշվում է, որ այս ծրագրերի մանրամասների վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հավելյալ տեղեկատվություն կներկայացնի։
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պլանավորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների՝ հետագա ուսուցչական աշխատանքում ներգրավման առանձին ծրագիր՝ նպատակ ունենալով ապահովել ուսուցիչների մասնագիտական աշխատանքի հնարավորությունը ՀՀ դպրոցներում։ Այս մասին նույնպես կտրվեն լրացուցիչ տեղեկություններ՝ ուսուցիչների տվյալների հավաքագրումից և ամփոփումից հետո»,- ասվում է շրջաբերականում։
Նույն շրջաբերական-գրությունն ուղարկվել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների, ինչպես նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ների տնօրեններին:
comment.count (0)