ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին
04:58 - 28 հոկտեմբերի, 2019

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հռոմի հայկական կաթողիկե եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին։ ՀՀ ԱԺ նախագահն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հռոմում հայկական կաթողիկե եկեղեցում մասնակցեցի կիրակնօրյա պատարագին և հոկտեմբերի 27֊ի զոհերի ոգեկոչման ծեսին, շփվեցինք հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- նշել է Արարատ Միրզոյանը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը պաշտոնական այցով գտնվում է Հռոմում, հոկտեմբերի 29-30-ը կլինի Նեապոլում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել