Միրզոյանն ու Արաղչին քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները |armenpress.am|
18:42 - 01 հուլիսի, 2025

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում իրանցի նախարարն իր հայ գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ հարձակման ժամանակ Երևանի դիրքրոշման և ցուցաբերած աջակցության համար։  

Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվականը՝ ներկայացնելով ԱԳ նախարարների զրույցի մանրամասները։  

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանն իր դիրքորոշումների համար, գնահատել է Հայաստանի կառավարության ջանքերն ու օգնությունը՝ Իրանի դեմ սանձազերծված 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի քաղաքացիների հյուպատոսական հարցերը հեշտացնելու համար։ 

Իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։ 

Նշվում է, որ Աբբաս Արաղչին խստորեն դատապարտել է Իսրայելի և Միացյալ Նահանգների  կողմից  Իրանի վրա հարձակողական գործողությունները։ 

Արաղչին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում լրջորեն հետապնդում է իր դեմ ագրեսիայի համար փոխհատուցում ստանալու իր իրավունքը։ 

Նշվում է նաև, որ Արարատ Միրզոյանը ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության և լարվածության նվազմանը՝ հերթական անգամ դատապարտելով Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել