ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանին. Բրեդ Շերման |armtimes.com|
11:51 - 02 հոկտեմբերի, 2023

ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանին. Բրեդ Շերման |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ-ն պետք է Հայաստանին զինի:

Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը՝ շարունակելով.

«Հիմա մենք պետք է զինենք Հայաստանը համապատասխան պաշտպանական զենքով՝ ներխուժումը կանխելու համար:

Անիմաստ է ասել, թե Ուկրաինան չպետք է տարածք կորցնի զինված ագրեսիայի արդյունքում, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ ազգային շահերի մեջ չի մտնում։ Մենք պետք է ավելի շատ զինեինք Ուկրաինան՝ դեռ մինչև 2014 թվականի ներխուժումը, ինչպես ես կոչ էի անում տասը տարի առաջ»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել