Ֆրանսիան զգոն է լինելու ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած սպառնալիքի նկատմամբ. Կոլոննա
22:08 - 03 հոկտեմբերի, 2023

Ֆրանսիան զգոն է լինելու ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած սպառնալիքի նկատմամբ. Կոլոննա

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտնեց, որ իր այս այցը Հայաստան հերթական մի ձև է` ցույց տալու` Ֆրանսիան զգոն է լինելու ցանկացած սպառնալիքի, ցանկացած մտքի դեմ, որը նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Ֆրանսիան շատ զգոն կլինի բարեկամ երկրի` ՀՀ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների նկատմամբ: Մենք խոսել ենք ՀՀ վարչապետի հետ. ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահը Պրահայում հանդիպում ունեցավ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, դրա արդյունքը կարելի է ասել հիմքն է, որ ծառայեց մեր հետագա ջանքերին, եզրակացություններից մեկը փոխադարձ տարածքային ամբողջականության ընդունումն էր Ալմաթիի հայտարարության հիման վրա: Կարծում եմ` սա կարևոր առաջընթաց է, որը պետք է պահպանել և առաջ գնալ: Մենք ձեր կողքին ենք` բոլոր նրանցով, որ կիսում են զգացողությունը, որ այս պարտավորությունը պետք է հարգվի»,- ասաց նա:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնեց նաև, որ պաշտոնապես դիմել է Եվրամիության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որպեսզի  Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդլայնվի,ինչպես նաև հզորացվի առաքելության մանդատը, որ կարողանա էլ ավելի օգտակար լինել Հայաստանին։ 

«Դիմել եմ Բորելին նաև Հայաստանը «Խաղաղության Եվրոպական մեխանիզմի» մեջ ներառելու համար։ Մեր նպատակն է, որ Եվրամիությունը  և նրա անդամները սկսեն նույնպիսի  հստակ ազդակներ ցույց տալ Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված, ինչպես դա անում է Ֆրանսիան։  Ցանկացած գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ կոշտ արձագանքի կարժանանա։ Հուսով եմ, որ մեր հույսը կարող ենք դնել մեր այլ գործընկերների, հատկապես, ԱՄՆ-ի վրա»,- տեղեկացրեց նախարարը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել