azatutyun.am: Պաշտոնական Երևանը ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություններ չունի։
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նման հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարարությունում պլանավորված չէ։
«ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունենք և նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ», - «Ազատությանն» ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ ՏԱՍՍ-ին դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ այսօր Երևան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակություն։ Ըստ աղբյուրի՝ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։
comment.count (0)