Փաշինյանը Ժապարովի հետ զրույցում հայտնել է, որ չի մասնակցելու Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին
16:41 - 10 հոկտեմբերի, 2023

Փաշինյանը Ժապարովի հետ զրույցում հայտնել է, որ չի մասնակցելու Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ղրղզստանի նախագահի աշխատակազմից հայտնում են՝ Նիկոլ Փաշինյանը Ժապարովին տեղեկացրել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել Բիշքեկում հոկտեմբերի 13-ին կայանալիք ԱՊՀ առաջնորդների խորհրդի նիստին։

Նշվում է, որ ղեկավարները պայմանավորվել են պահպանել կայուն կապերը և ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել