factor.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Տավուշի մարզի մի շարք գյուղերի որոշ հատվածներ, ինչպես նաև Արծվաշենը, որոնք մտնում են ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված 29,800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի հայտարարություններն որակել է որպես «խեղաթյուրող ու մանիպուլյատիվ»։
«Հայաստանի այն պնդումները, թե, իբր, Ադրբեջանը գրավել է հայկական որոշ գյուղեր, բացարձակ սուտ են։ Սրանով նա ցանկանում է արդարացնել ադրբեջանական 8 գյուղերի օկուպացումը։ Հայաստանը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, օկուպացրել է Ադրբեջանի 8 գյուղ և կոտորածներ է իրականացրել այնտեղի բնակչության նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։
Ավելի մանրամասն` factor.am-ում։
comment.count (0)