Ֆրանսիայում ուսուցչի սպանությունից հետո 7 հազար զինվորական կներգրավվեն քաղաքների պահպանության համար |1lurer.am|
15:30 - 14 հոկտեմբերի, 2023

Ֆրանսիայում ուսուցչի սպանությունից հետո 7 հազար զինվորական կներգրավվեն քաղաքների պահպանության համար |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի հյուսիսում գտնվող Արաս կոմունայում դպրոցի ուսուցչի սպանությունից հետո հանձնարարել է մինչև 7 հազար զինվորականի ներգրավել Հանրապետության քաղաքների փողոցներում կարգուկանոնը պահպանելու համար:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Սենտինել» գործողության համար զինծառայողների հավաքագրումը կիրականացվի մինչև երկուշաբթի երեկո:

Այդ գործողությունը սկսվել էր դեռևս 2015 թ. նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանով՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։ Մայրաքաղաքի և այլ քաղաքների փողոցներում մշտական հիմունքներով պարեկություն է իրականացնում 3 հազար զինծառայող։ Այժմ Մակրոնի հրամանով այդ թիվը ավելի քան կկրկնապատկվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել