Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
 |armenpress.am|

Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև Գազայի հատվածում տիրող իրադրությունը։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ Ծինփինը Մակրոնին հայտնել է, որ ցանկանում է ֆրանսիական ընկերությունների կողմից ավելի շատ ներդրումներ Չինաստանում։ Նա նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիան արդար և ոչ խտրական միջավայր կստեղծի չինական ընկերությունների համար։ Բացի այդ, Սի Ծինփինը հայտնել է, որ Չինաստանը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ֆրանսիայի հետ ՄԱԿ-ում և այլ բազմակողմ կազմակերպություններում։ Ի դեպ, Չինաստանն այս ամիս ստանձնել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահությունը։ Չինաստանի ղեկավարը Ֆրանսիայի նախագահին նաև կոչ է արել ավելի կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերությունների դրական զարգացման հարցում։ Երկու ղեկավարները նաև տեսակետներ են փոխանակել Գազայի հատվածում ընթացող հակամարտության վերաբերյալ և համաձայնել են, որ չպետք է թույլ տալ իրավիճակի վատթարացում, հատկապես՝ հումանիտար ճգնաժամի խորացում։ Կողմերը նաև համակարծիք են այն հարցում, որ պաղեստինաիսրայելական հակամարտության լուծման ճանապարհը երկու պետությունների ստեղծումն է։
17:11 - 20 նոյեմբերի, 2023
Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ֆրանսիայի նախագահը նախ իր ցավակցություններն է հայտնել վարչապետին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` հետագա զարգացման ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ցավակցությունների համար: Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը բոլոր ոլորտներում և շեշտել ՀՀ կառավարության շահագրգռվածությունն այդ հարցում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:  Քննարկվել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:
22:37 - 09 նոյեմբերի, 2023
Ղարիբաշվիլին և Մակրոնը քննարկել են Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում Վրաստանի հնարավոր դերը |1lurer.am|

Ղարիբաշվիլին և Մակրոնը քննարկել են Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում Վրաստանի հնարավոր դերը |1lurer.am|

1lurer.am: Փարիզում հանդիպել են Վրաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը: Անդրադարձ է եղել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգային իրավիճակին։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում Վրաստանի հնարավոր դերը: Իրակլի Ղարիբաշվիլին և Էմանուել Մակրոնը նաև բարձր են գնահատել այն փաստը, որ Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին առաջարկել է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհել։ «Շնորհակալ ենք Ֆրանսիայի նախագահին՝ դեպի Եվրոպա ճանապարհին Վրաստանին աջակցելու համար։ Վստահ ենք, որ Ֆրանսիան ավելի կամրապնդի քաղաքական և գործնական աջակցությունը, կօգնի մեզ հաջողությամբ հաղթահարել անդամակցության հաջորդ փուլերը»,- հանդիպումից հետո X-ի միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը։
21:45 - 09 նոյեմբերի, 2023
Փարիզում մեկնարկել է Գազային հումանիտար օգնության թեմայով համաժողովը |armenpress.am|

Փարիզում մեկնարկել է Գազային հումանիտար օգնության թեմայով համաժողովը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում համաժողով է անցկացնում Գազային հումանիտար օգնության թեմայով։ Համաժողովին մասնակցում են ավելի քան 50 երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների և հասարակական կազմակերպությունների տարբեր պաշտոնյաներ։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։ Իր ելույթում Մակրոնը նշել է, որ հարկավոր է Գազայի հատվածում մարտերի հումանիտար դադար տալ, և որ երկրները պետք է աշխատեն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմում հրադադարի հասնելու շուրջ։ Մակրոնի խոսքով՝ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմում Գազայի խաղաղ բնակիչներն են «գին վճարում»։ «Ահաբեկչության դեմ պայքարը երբեք չպետք է տարվի՝ առանց կանոնների։ Իսրայելը դա գիտի։ Ահաբեկչության թակարդը բոլորիս համար նույնն է՝ տրվել բռնությանը և հրաժարվել մեր արժեքներից», - ասել է Ֆրանսիայի նախագահը։ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին հայտարարել է, որ Գազայում շարունակական հումանիտար օգնության, այդ թվում՝ վառելիքի կարիք կա։ Նրա պնդմամբ՝ «Ռաֆահ» անցակետով Եգիպտոսից մտնող օգնությունը բավարար չէ, և պետք է բացվեն Գազա տանող բոլոր անցակետերը։ Իսրայելի իշխանությունները Փարիզում ընթացող համաժողովին չեն մասնակցում, սակայն, ըստ հրապարակման, Ֆրանսիայի նախագահը համաժողովի ավարտից հետո պետք է հեռախոսազրույց ունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, վկայակոչելով The New York Times-ը, Կատարի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում, որպեսզի ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի մինչև 15 պատանդների՝ հումանիտար հրադադարի դիմաց, որը թույլ կտա Գազայի հատված մարդասիրական օգնություն մատակարարել։ Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում 1400 մարդ սպանվել է, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 10 500-ը․ նրանց 40 %-ը երեխաներ են։  
16:26 - 09 նոյեմբերի, 2023
Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի այցը Ղազախստան |factor.am|

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի այցը Ղազախստան |factor.am|

factor.am: Ղազախստանն ինքնիշխան պետություն է, որն իր հայեցողությամբ զարգացնում է հարաբերություններն այլ երկրների հետ։ Այն ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ, Ռուսաստանը և Ղազախստանը դաշնակիցներ են։ Լրագրողներին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին Ղազախստան, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Մակրոնը ժամանել էր Ղազախստան և հանդիպել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ «Այն (Ղազախստանը) ինքնիշխան պետություն է և, իհարկե, իր հայեցողությամբ զարգացնում է հարաբերությունները բոլոր երկրների հետ»,- ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ Ռուսաստանն ու Ղազախստանն ունեն «պատմական, ռազմավարական գործընկերային հարաբերություններ»։ «Նրանք մեր դաշնակիցներն են: Մեր շահերը միավորված են բազմաթիվ ինտեգրացիոն ձևաչափերում: Եվ մենք զարգացնում ենք մեր սեփական հարաբերությունները Ղազախստանի հետ, ինչը մենք շատ ենք գնահատում»,- հավելել է Պեսկովը՝ ընդգծելով «Աստանայի կողմից լիակատար փոխադարձությունը»:
17:27 - 01 նոյեմբերի, 2023
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «պատմական» է անվանել Էմանյուել Մակրոնի այցը Ղազախստան |azatutyun.am|

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «պատմական» է անվանել Էմանյուել Մակրոնի այցը Ղազախստան |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գովեստով է խոսել Աստանա Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի պաշտոնական այցի մասին: «Մենք ողջունում ենք ձեր այցը, սա շատ մեծ իրադարձություն է։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս և պաշտոնական այցով ժամանեցիք Ղազախստան: Մեր երկրների համագործակցությունը դինամիկ զարգանում է, սակայն անհրաժեշտ է դրան լրացուցիչ խթան հաղորդել։ Մենք կարող ենք ձեր այցն անվանել «պատմական», վստահ եմ, որ այսօրվա բանակցություններն արդյունավետ կլինեն», - ասել է Տոկաևը Մակրոնի հետ նեղ ձևաչափով բանակցությունների ժամանակ։ Ղազախստանի ղեկավարը նաև նշել է, որ Ֆրանսիան հանրապետության առանցքային և վստահելի գործընկերն է Եվրոպական միությունում և, բացի այդ, հանդիսանում է Ղազախստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը։
16:15 - 01 նոյեմբերի, 2023
Էմանուել Մակրոնը կայցելի Իսրայել |hetq.am|

Էմանուել Մակրոնը կայցելի Իսրայել |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, պլանավորում է այցելել Իսրայել։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։ Այցի ծրագիրը ենթադրում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպում: Առաջիկա ուղևորության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ինքը՝ Մակրոնը, դեռ հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտարարել էր, որ տարածաշրջան կայցելի «առաջիկա օրերին կամ շաբաթներին», սակայն միայն այն դեպքում, եթե այդ այցը «թույլ տա օգտակար արդյունքների հասնել»։ Կիրակի երեկոյան Ֆրանսիայում Պաղեստինի դեսպան Հալա Աբու Հասիրան LCI հեռուստաալիքի եթերում հույս է հայտնել, որ այդ ուղևորության ընթացքում Ֆրանսիայի առաջնորդը «խաղաղության, լարվածության թուլացման և կրակի լիարժեք դադարեցման կոչ կտարածի»՝ Գազայի հատվածի խաղաղ բնակիչների շրջանում նոր զոհերից խուսափելու համար: «Ես կցանկանայի, որ նա այցելեր և՛ Պաղեստին, և՛ Իսրայել», - հայտարարել է պաղեստինցի դեսպանը՝ մանրամասնելով, որ խոսքը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող տարածքների մասին է: Դեսպանը հավելել է, որ ակնկալում է Մակրոնի հանդիպումը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Ավելի վաղ Նեթանյահուն հեռախոսազրույցներ էր ունեցել Մակրոնի և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ: Հեռախոսազրույցներից հետո նա հայտարարել էր այդ առաջնորդների՝ հոկտեմբերի 23-ին և 24-ին Իսրայել կատարվելիք այցերի մասին։
11:31 - 23 հոկտեմբերի, 2023