Իսրայելից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ ինքնաթիռը մեկնել է «Զվարթնոցից» |armeniasputnik.am|
11:16 - 16 հոկտեմբերի, 2023

Իսրայելից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ ինքնաթիռը մեկնել է «Զվարթնոցից» |armeniasputnik.am|

armeniasputnik.am:Իսրայելի Թել Ավիվ քաղաքից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։

 
«Չվերթն իրականացվելու է «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից։ Տեղական ժամանակով` 9։36 ինքնաթիռն ուղևորվել է Թել Ավիվ։ Նախնական տվյալներով՝ Երևանի ժամանակով 13:00-ին «Հայկական ավիաուղիների» օդանավը կմեկնի Հայաստանի մայրաքաղաք և կժամանի 15։30-ին»,– ասացին ՔԱԿ–ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել