Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է
19:49 - 06 մայիսի, 2024

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում եզրափակվել է առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին մտքերի փոխանակմամբ: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գտնվում է Բուդապեշտում։ ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարները ստորագրել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի Հայաստան է ժամանել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Նա այդ ժամանակ հայտարարել էր Երևանում Հունգարիայի հյուպատոսություն բացելու մասին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել