Բայրամովն ու Քլևերլին անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին
 |1lurer.am|
17:38 - 17 հոկտեմբերի, 2023

Բայրամովն ու Քլևերլին անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները: Ջեյհուն Բայրամովը և Ջեյմս Քլևերլին անդրադարձել են մասնավորապես Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին:

Բայրամովը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հայության վերաինտեգրման համար խոչընդոտներ այլևս չկան: Քլևերլին ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության և վստահության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև Երևան-Բաքու բանակցությունները պետք է շարունակվեն:

Ավելի վաղ տարածաշրջանում իրավիճակը քննարկել էին նաև Ադրբեջանի և Գերմանիայի գլխավոր դիվանագետները: Բայրամովը հայտարարել է՝ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական հնարավորություն ունեն: «Բաքուն հուսով է, որ Հայաստանը կգնահատի ստեղծված հնարավորությունը»,- հավելել է Բայրամովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել