Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հոկտեմբերի 18-ի ուշ երեկոյան աշխատանքային այցով կժամանի Հայաստան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով:
Ըստ աղբյուրի՝ նախատեսված է Լիտվայի վարչապետի հանդիպումը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Վարչապետ Շիմոնիտեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
comment.count (0)