Հայաստանը Լիտվայում բարեկամ ունի. վարչապետ Շիմոնիտե |1lurer.am|
19:54 - 19 հոկտեմբերի, 2023

Հայաստանը Լիտվայում բարեկամ ունի. վարչապետ Շիմոնիտե |1lurer.am|

1lurer.am: Ուրախ եմ վերջապես այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանում՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:

«Քննարկեցինք տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերները, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, երկկողմ և Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ուղիները, Հայաստանի բարեփոխումների գործընթացին Լիտվայի աջակցությունը: Վարչապետին հիշեցրել եմ, որ Հայաստանը Լիտվայում բարեկամ ունի»,- նշել է Շիմոնիտեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել