Մաքսային ծառայության նախկին աշխատակիցն ուրախությամբ ընդունել է վարչապետի առաջարկը․ ՊԵԿ |24news.am|
13:31 - 29 հոկտեմբերի, 2019

Մաքսային ծառայության նախկին աշխատակիցն ուրախությամբ ընդունել է վարչապետի առաջարկը․ ՊԵԿ |24news.am|

24news.am։ Մաքսային ծառայության նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը ուրախությամբ ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանքի վերադառնալու առաջարկը: Այս մասին ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանից: Վերջինս նշեց, որ Հայկ Մարտիրոսյանը աշխատանքի է անցնելու որպես մաքսային տեսուչ, ինչը հավասարազոր է իր նախկին պաշտոնին։

«Վաղը փաստաթղթերը կներկայացնի Մաքսային ծառայությանը, որից հետո ընթացակարգի ավարտից հետո կգա աշխատանքի»,-ասաց Լուսինե Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը ավտոմաքսատուն կատարած այցելության ժամանակ նկատողություն էր արել Հայկ Մարտրոսյանին դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու համար, որից հետո հրահանգել էր աշխատանքից ազատել։ Հայկ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել ու նշել, որ ՊԵԿ նախագահին հրահանգել է կրկին ծառայության ընդունել ՊԵԿ աշխատող Հայկ Մարտիրոսյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել