ՀՀ–ում տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն
10:07 - 22 հոկտեմբերի, 2023

ՀՀ–ում տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Այսօր և վաղ Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
 
«Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ»,– ասված է հաղորդագրությունում։
 
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
 
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 19-21, գիշերը` 6-8 աստիճան տաքություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել