ԲԴԽ-ն անդրադարձել է տեղեկություններին, թե «տղամարդ դատավորների սափրված լինելու մասին» նախագիծ է շրջանառվել
15:28 - 25 հոկտեմբերի, 2023

ԲԴԽ-ն անդրադարձել է տեղեկություններին, թե «տղամարդ դատավորների սափրված լինելու մասին» նախագիծ է շրջանառվել

Մամուլում տարածված և շահարկված այն տեղեկություններին ի պատասխան, թե Բարձրագույն դատական խորհրդի կողմից շրջանառվել է նախագիծ «տղամարդ դատավորների սափրված լինելու մասին» խորհրդից պարզաբանում են տարածել:

Պարզաբանման մեջ ասվում է. «Մի խումբ դատավորների կողմից  մշակվել և Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացվել դատավորների ներքին կարգապահական կանոնների վերաբերյալ նախագիծ՝ որն ուղղված է դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, դատավորների ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարմանը և դատավորների աշխատանքային կարգապահության ապահովմանը։

Հատկանշական է, որ նախագիծը դեռևս գտնվում է ամենավաղ նախնական քննարկումների,  առաջարկների, դիտարկումների և վերամշակման փուլում:

Դատական դեպարտամենտի, դատավորիների և ԲԴԽ անդամների կողմից քննարկումների ավարտից, նախագծի վերաբերյալ առաջարկությունների, դիտարկումերի հավաքագրումից և դրանցից ընդունելիներն իրացնելուց հետո՝  այն կստանա արդեն վերջնական, մշակված տեսք, որից հետո արդեն ԲԴԽ-ի կողմից կքննարկվի այն ընդունելու հարցը:

Թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով՝ ստորև ձեզ ենք ներկայացնում դատավորների շրջանում շրջանառված նախագիծն այս պահի լրամշակմամբ,  որտեղ բացակայում են մի քանի լրագրողներին չափազանց անհանգստացրած՝ սափրվելու սուր թեման»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել