Գալուզինը և Բաղերին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
 |1lurer.am|
20:32 - 26 հոկտեմբերի, 2023

Գալուզինը և Բաղերին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանիի հետ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Առարկայորեն քննարկվել է Անդրկովկասում առկա իրավիճակը։ Ընդգծվել է տարածաշրջանում իրադրության կայունացմանն ուղղված բազմակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի ունեցած՝ Հարավային Կովկասի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպման արդյունքները»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել