Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից, ժամը 14:00-ի դրությամբ, Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 19,16%-ը կամ 296 անձ:
Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է:
Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 29,55%-ը կամ 630 անձ:
Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2132 է:
comment.count (0)