Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։
Հանձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։
Մինչ այդ հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արշակ Գևորգի Օրդուխանյանի գրանցումը՝ հիմքում ընդունելով ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի և մանդատից հրաժարվելու մասին 2025 թվականի ապրիլի 2-ի դիմումը, որը վավերացված է եղել նոտարական կարգով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը պատգամավորական մանդատը վայր է դրել։
comment.count (0)