ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տվյալները իրացնելով, հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղեկություն էին ստացել այն մասին, որ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից Զովք գյուղ տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում։
Հենց նշված վայրում էլ հայտնաբերվել է զենք–զինամթերքը։
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու»,– զգուշացնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
ՌՈ-ն հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել տարածքային ստորաբաժանումներ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
comment.count (0)