hetq.am: Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավարը 2019թ. քաղաքացիների և իրավաբանական անձանց համար ընդլայնման ենթակա մոտ 18 հա հողամասը ուղիղ վաճառքով օտարել է քաղաքացուն, որից 21 օր անց նույն հողատարածքը 14 անգամ թանկ գնով վերավաճառվել է շվեյցարաբնակ, հայ գործարար Վարտան Սիրմակեսին: Համայնքին պատճառվել է խոշոր վնաս:
Կառավարությունը 2017թ. դեկտեմբերի 14-ին որոշել է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ՓԲԸ-ն լուծարել: Ըստ այդ որոշման՝ ընկերությունը պետք է լուծարվեր ունեցած գույքը՝ 8.4 քմ ցախանոց, 94.8 քմ կիսաքանդ շինություն և 177.6 քմ պահեստ՝ ընդհանուր 280.8 քմ մակերեսով շինությունները դասական աճուրդով օտարելուց հետո:
Կառավարության որոշման հիման վրա «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ընկերության տնօրենի 2019թ. մայիսի 30-ի հրամանով ստեղծվել է աճուրդային հանձնաժողով, իսկ աճուրդի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատման արժեքի 100%-ի չափը՝ 2 մլն 604 հազ. դրամ:
Աճուրդը կայացել է 2019թ. հուլիսի 1-ին: Կազմված արձանագրության համաձայն՝ աճուրդում հաղթող է ճանաչվել միակ մասնակից՝ 2 մլն 604 հազ. դրամ առաջարկած Հովհաննես Պոնչուկյանը: Վերջինիս և «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ընկերության միջև կնքվել է Բալահովիտում գտնվող նշված շինությունների առուվաճառքի պայմանագիր:
Հարկ է նշել, որ աճուրդի հայտարարության մեջ վերը նշված շինությունները նկարագրելիս նշվել է նաև 18.397 հա մակերեսով հողամասի մասին:
Կառավարության 2006թ. մայիսի 25-ի որոշմամբ՝ 18.397 հա հողամասը՝ որպես սեփականություն, փոխանցվել է Բալահովիտ համայնքին: Սակայն, Բալահովիտ համայնքի ղեկավարի 2016թ. որոշումով նշված հողատարածքն անհատույց օգտագործման է տրվել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ընկերությանը՝ իր կանոնադրային խնդիրները լուծելու նպատակով: Այսինքն՝ ընկերության լուծարումից հետո այդ հողամասի տնօրինման իրավունքը պատկանել է Բալահովիտ համայնքին:
Մինչդեռ Բալահովիտ համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018թ. հուլիսի 2-ի որոշումը, ինչպես նաև աճուրդով վաճառված անշարժ գուքի առուվաճառքի պայմանագիրը, համայնքի տարածքում գտնվող 18.397 հա հողատարածքը՝ 0.0336 հա արդյունաբերական օբյեկտները, 9.9517 հա «այլ հողատեսք», 8.412 հա հնդավոր հողատարածքները 2019թ. օգոստոսին որոշել է ուղղակի վաճառքով օտարել աճուրդով գույքը ձեռք բերած Հովհաննես Պոնչուկյանին՝ գանձելով հողի կադաստրային լրիվ արժեքը՝ 16 մլն 201 հազ. 190 դրամ:
Դրա հիման վրա Բալահովիտ համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանի և Հովհաննես Պոնչուկյանի միջև 2019թ. օգոստոսի 28-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Իսկ աճուրդի և ուղղակի վաճառքի պայմանագրերի հիման վրա 2019թ. սեպտեմբերին 18.397 հա հողատարածքի և 280.8 քմ մակերես ունեցող շինությունների նկատմամբ գրանցվել է Հովհաննես Պոնչուկյանի սեփականության իրավունքը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)