Կոտայքի մարզ

Կոտայքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարեւան որեւէ պետության հետ:

Կոտայքը միաժամանակ նաեւ այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երեւանին:

Համայնքների թիվը` 42, որից քաղաքային` 7, գյուղական` 35 Սահմանակից է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի մարզերին եւ մայրաքաղաք Երեւանին:

Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. վստահեցնում է մարզի ՓԾ ղեկավարը |armenpress.am|

Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. վստահեցնում է մարզի ՓԾ ղեկավարը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի ներքին գործերի նախարարության Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանը վստահեցնում է, որ Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի՝ Տիգրան Պետրոսյանի,  որոնողական աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ երեխան չի գտնվել։  Սեդրակյանն այդ մասին ասաց Մարմարիկում լրագրողների հետ զրույցում։  Նա տեղեկացրեց, որ մայիսի 4-ին ժամը 11։45-ին Կոտայքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ բնակավայրում 2-ամյա երեխա է կորել, կա հավանական վարկած, որ երեխան գետն է ընկել, քանի որ տունը գետին մոտիկ է։ «Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, և այդ պահից մինչ այժմ իրականացնում ենք որոնողական աշխատանքներ։ Ներկա պահին ինտենսիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում, շուրջ 250 փրկարար ծառայողներ են ներգրավված, նրանց կազմում են և՛ ջրասուզակներ, և՛ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի փրկարար ծառայողներ»,- մանրամասնեց Սեդրակյանը։  Նա նշեց, որ որոնողական աշխատանքներ են իրականացվում և՛ բնակավայրում, և՛ Մարմարիկ գետի երկայնքով, ինչպես նաև Աղբյուրակի ջրամբարում։  «Այս պահին ոչ մի արդյունքի չենք հասել, ոչ մի հետք չունենք, որևէ հագուստ, իր չենք հայտնաբերել։ Գետի որոշակի հատվածներում ցանցեր ենք տեղադրել, որպեսզի ինչ-որ բան կարողանանք հայտնաբերել։ Ցանցերը տեղադրել ենք  5 հատվածում, դրանք այն հատվածներն են, որտեղ գետն ավելի հանդարտ է»,- ասաց Սեդրակյանը։  Նա նաև շեշտեց, որ բոլոր առաջ քաշված վարկածները ստուգվում են թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ փրկարարների կողմից։  «Չկա այդպիսի վարկած, որ մենք չստուգենք։ Մարմարիկ բնակավայրի և հարակից բնակավայրերի բոլոր շենք-շինություններում ընդհանուր որոնողական աշխատանքներ են իրականացվել։ Այս պահին, ցավոք, արդյունք չունենք»,- հավելեց  նա։  Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են նաև մեծ թվով կամավորներ։ Գևորգ Սեդրակյանը հայտնեց, որ հարյուրավոր կամավորներ միացել են իրենց և փրկարարների հետ մասնակցում են որոնողական աշխատանքներին։  «Անընդհատ շարունակելու ենք աշխատանքները մինչև երեխային չգտնենք»,- վստահեցրեց Սեդրակյանը։  Մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: 
16:06 - 13 մայիսի, 2025
Համայնքային հողամասը գնելուց 21 օր անց 14 անգամ թանկ վերավաճառվել է
 |hetq.am|

Համայնքային հողամասը գնելուց 21 օր անց 14 անգամ թանկ վերավաճառվել է |hetq.am|

hetq.am: Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավարը 2019թ. քաղաքացիների և իրավաբանական անձանց համար ընդլայնման ենթակա մոտ 18 հա հողամասը ուղիղ վաճառքով օտարել է քաղաքացուն, որից 21 օր անց նույն հողատարածքը 14 անգամ թանկ գնով վերավաճառվել է շվեյցարաբնակ, հայ գործարար Վարտան Սիրմակեսին: Համայնքին պատճառվել է խոշոր վնաս: Կառավարությունը 2017թ. դեկտեմբերի 14-ին որոշել է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ՓԲԸ-ն լուծարել: Ըստ այդ որոշման՝ ընկերությունը պետք է լուծարվեր ունեցած գույքը՝ 8.4 քմ ցախանոց, 94.8 քմ կիսաքանդ շինություն և 177.6 քմ պահեստ՝ ընդհանուր 280.8 քմ մակերեսով շինությունները դասական աճուրդով օտարելուց հետո:   Կառավարության որոշման հիման վրա «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ընկերության տնօրենի 2019թ. մայիսի 30-ի հրամանով ստեղծվել է աճուրդային հանձնաժողով, իսկ աճուրդի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատման արժեքի 100%-ի չափը՝ 2 մլն 604 հազ. դրամ: Աճուրդը կայացել է 2019թ. հուլիսի 1-ին: Կազմված արձանագրության համաձայն՝ աճուրդում հաղթող է ճանաչվել միակ մասնակից՝ 2 մլն 604 հազ. դրամ առաջարկած Հովհաննես Պոնչուկյանը: Վերջինիս և «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ընկերության միջև կնքվել է Բալահովիտում գտնվող նշված շինությունների առուվաճառքի պայմանագիր: Հարկ է նշել, որ աճուրդի հայտարարության մեջ վերը նշված շինությունները նկարագրելիս նշվել է նաև 18.397 հա մակերեսով հողամասի մասին: Կառավարության 2006թ. մայիսի 25-ի որոշմամբ՝ 18.397 հա հողամասը՝ որպես սեփականություն, փոխանցվել է Բալահովիտ համայնքին: Սակայն, Բալահովիտ համայնքի ղեկավարի 2016թ. որոշումով նշված հողատարածքն անհատույց օգտագործման է տրվել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ընկերությանը՝ իր կանոնադրային խնդիրները լուծելու նպատակով: Այսինքն՝ ընկերության լուծարումից հետո այդ հողամասի տնօրինման իրավունքը պատկանել է Բալահովիտ համայնքին: Մինչդեռ Բալահովիտ համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018թ. հուլիսի 2-ի որոշումը, ինչպես նաև աճուրդով վաճառված անշարժ գուքի առուվաճառքի պայմանագիրը, համայնքի տարածքում գտնվող 18.397 հա հողատարածքը՝ 0.0336 հա արդյունաբերական օբյեկտները, 9.9517 հա «այլ հողատեսք», 8.412 հա հնդավոր հողատարածքները 2019թ. օգոստոսին որոշել է  ուղղակի վաճառքով օտարել աճուրդով գույքը ձեռք բերած Հովհաննես Պոնչուկյանին՝ գանձելով հողի կադաստրային լրիվ արժեքը՝ 16 մլն 201 հազ. 190 դրամ: Դրա հիման վրա  Բալահովիտ համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանի և Հովհաննես Պոնչուկյանի միջև 2019թ. օգոստոսի 28-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Իսկ աճուրդի և ուղղակի վաճառքի պայմանագրերի հիման վրա 2019թ. սեպտեմբերին 18.397 հա հողատարածքի և 280.8 քմ մակերես ունեցող շինությունների նկատմամբ գրանցվել է Հովհաննես Պոնչուկյանի սեփականության իրավունքը:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:38 - 12 մայիսի, 2025
Երևան-Աշտարակ ճանապարհը բացվեց. Կառավարությունից կընդունեն Քասախի և Պռոշյանի բնակիչների ներկայացուցիչներին

Երևան-Աշտարակ ճանապարհը բացվեց. Կառավարությունից կընդունեն Քասախի և Պռոշյանի բնակիչների ներկայացուցիչներին

Քասախ և Պռոշյան համայնքների ներկայացուցիչները բացեցին Երևան-Աշտարակ ճանապարհը: Քաղաքացիների մեկը հայտնեց, որ Կառավարությունն առաջարկել է ապրիլի 25-ին հանդիպել երկու համայնքների բնակիչների ներկայացուցիչների հետ և դարձյալ քննարկել հարցը:  Չնայած հավաքվածները դժգոհեցին, որ այս պահին չի լուծվում հարցը, և որ հույս էլ չունեն, որ հանդիպման արդյունքում կլուծվի, բայց համաձայնեցին բացել ճանապարհը: Հիշեցնենք, որ Քասախի և Պռոշյանի բնակիչները այսօր վաղ առավոտից դուրս էին եկել բողոքի ակցիայի իրենց համայնքներում՝ պահանջելով, որ 59 և 25 համարի ավտոբուսները հասնեն մինչև իրենց համայնքներ: Այսօրվանից արդեն «Մուլտի տրանս» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցները սկսել են ծառայություն մատուցել 2 համայնքներում: Ի տարբերություն 59 և 25 համարի երթուղիների՝ նոր տրանսպորտը արժե 250 դրամ, և դրա վերջնակետը ֆիզիկայի խաչմերուկն է: Պռոշյանցիները քայլերթով հասան Քասախ համայնքի մոտ, որտեղ էլ հենց մեկ ժամի չափով փակ պահեցին մայրուղին: Ակցիայի ընթացքում հայտարարություն տարածեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ներկայացնելով այն առաջարկները, որ հնչել են երկու համայնքների բնակիչների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ու նշելով, որ այդ «առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական...»: Քաղաքացիներից մեկը արձագանքել է ՏԿԵ նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ նրանք առաջարկություններով հանդես են եկել, բայց բնակիչները այդ առաջարկներին չեն համաձայնել, քանի որ դրանք չեն բխում համայնքների բնակիչների շահերից, և իրենք սա ասել են հանդիպումների ժամանակ:
11:30 - 22 ապրիլի, 2025
ՏԿԵՆ-ը առաջարկներ է ներկայացրել, մենք չենք համաձայնել այդ առաջարկներին. քասախցի

ՏԿԵՆ-ը առաջարկներ է ներկայացրել, մենք չենք համաձայնել այդ առաջարկներին. քասախցի

Շարունակվում է Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչների բողոքի ակցիան: Նրանք համատեղ փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը Քասախ համայնքի մոտ: Քաղաքացիներից մեկը արձագանքեց ՏԿԵ նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ նրանք առաջարկություններով հանդես են եկել, բայց բնակիչները այդ առաջարկներին չեն համաձայնել, քանի որ դրանք չեն բխում համայնքների բնակիչների շահերից, և իրենք սա ասել են հանդիպումների ժամանակ: «Ասել ենք՝ մեր պահանջը հստակ է. թողնել անփոփոխ այն ամենը, ինչ կա, անցնել կառուցողական դաշտ, համայնքի շահերը հաշվի առնելով՝ հայտարարել նոր փոխադրողի տենդեր, եթե կարիքը կա»: Նշենք, որ ՏԿԵ նախարարությունը հրապարակած հայտարարության մեջ ներկայացրել է այն առաջարկները, որ արվել են խնդրին լուծում տալու համար: Այդ առաջարկները նշելով՝ գերատեսչությունը «ապակառուցողական է գնահատել» Քասախի և Պռոշյանի բնակիչների ակցիան:
11:08 - 22 ապրիլի, 2025
ՏԿԵ նախարարությունը «ապակառուցողական է գնահատում» Քասախի և Պռոշյանի բնակիչների ակցիան

ՏԿԵ նախարարությունը «ապակառուցողական է գնահատում» Քասախի և Պռոշյանի բնակիչների ակցիան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը անդրադարձել է այս պահին ընթացող բողոքի ակցիային, որն իրականացնում են Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները՝ պահանջելով, որ 59 և 25 համարների երթուղիները հասնեն մինչև իրենց բնակավայրեր: ՏԿԵ նախարարությունը նշում է, որ միասնական երթուղային ցանցի բարեփոխման ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների կողմից Երևան համայնքը սպասարկող տրանսպորտի՝ իր վարչական տարածք hետ քաշման և բնակավայրեր միջմարզային տրանսպորտի մուտք գործելու հարցի առնչությամբ բողոքի բարձրաձայնումից ի վեր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ:  «Մասնավորապես. 1. Փոխադրավարձի նվազեցում՝ Պռոշյան-Երևան ՝ 200 դրամ (250 դրամի փոխարեն) Քասախ-Երևան՝ 150 դրամ (200 դրամի փոխարեն)։ 2. Չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում։ 3. Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից։ 4. Տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում։ 5. Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։ Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: Ըստ գերատեսչության՝ հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում։ Նշենք, որ այս պահին երկու համայնքների ներկայացուցիչները համատեղ փակել են Աշտարակ-Երևան ճանապարհը Քասախ համայնքի մոտ: Այսօրվանից արդեն «Մուլտի տրանս» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցները սկսել են ծառայություն մատուցել: Ի տարբերություն 59 և 25 համարի երթուղիների՝ նոր տրանսպորտը արժե 250 դրամ, և դրա վերջնակետը ֆիզիկայի խաչմերուկն է:
10:43 - 22 ապրիլի, 2025
Պռոշյանի և Քասախի բնակիչները շարունակում են պահանջել, որ 25 և 59 համարի ավտոբուսները հասնեն մինչև իրենց համայնքներ

Պռոշյանի և Քասախի բնակիչները շարունակում են պահանջել, որ 25 և 59 համարի ավտոբուսները հասնեն մինչև իրենց համայնքներ

Քասախի և Պռոշյանի բնակիչները դարձյալ դուրս են եկել բողոքի ակցիայի իրենց համայնքներում՝ պահանջելով, որ 59 և 25 համարի ավտոբուսները հասնեն մինչև իրենց համայնքներ:  Պռոշյանցիները հայտնեցին, որ պահանջում են՝ իշխանական թևից մեկը և Կոտայքի մարզպետը գան ու իրենց հետ հանդիպում ունենան: Նրանք քայլերթ են իրականացնում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին դեպի Քասախ, ընթացքում կանգնեցրին 25 համարի երթուղին՝ կոչ անելով դրանում գտնվող քաղաքացիներին իջնել և միանալ իրենց: Երթևեկող քաղաքացիները իջան տրանսպորտից, և այն դատարկ հեռացավ: Նշենք, որ այսօրվանից արդեն «Մուլտի տրանս» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցները սկսել են ծառայություն մատուցել: Ի տարբերություն 59 և 25 համարի երթուղիների՝ նոր տրանսպորտը արժե 250 դրամ, և դրա վերջնակետը ֆիզիկայի խաչմերուկն է:
09:43 - 22 ապրիլի, 2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը. Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կառավարության ընդունելությունների տուն մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերֆելի փ. 13-32 առանձնատներ, Սիսվանի փ. 1-64 առանձնատներ, Լուսինյանց փ. 32, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կիլիկիա թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10։00-16։00 Զոհրապի և Լուկաշին փողոցներ, Հակոբյանց փողոց, Առաքելյան փ. 66, 68, 70 շենքեր, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10։00-16։00 Անդրանիկի փ. 73, 75, 77, 79 շենքեր, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Քրիստափորի, Բրյուսովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռոստոմի փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծատուրյան փ. 34 շենք, Խորենացի փ. 47-47/1 շենքեր, Ծատուրյան փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Բեռնակիրների և Քրիստափորի փողոցներ, Արցախի փ. 8, 8-Ա, 8-Բ շենքեր, Արցախի նրբանցք, Հանրակացարան և ոչ բնակիչ բաժանորդներ, Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 10։00-16։00 Արշակունյաց պող․ 69 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լազոյի փ․ 4, 6 շենքեր և առանձնատներ, Կաշեգործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզ՝ 11։00 -15։00 Արտաշավան և Սաղմոսավան գյուղերն ամբողջությամբ, Օհանավան և Ուշի գյուղեր մասնակի, 11։00-17։00 Աշտարակ քաղաք՝ Մուղնի թաղամաս, Արարատի մարզ՝ 10։00-11։30 Դալար գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-12։00 Նոր Խարբերդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վայոց Ձորի մարզ՝ 10։00-12։30 Գետափ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզ՝ 10:30-16:30 Հրազդան քաղաք՝ Կոճոռ, Երիտասարդական և Հարավային թաղամասեր, Շահումյան, Նարեկացու և Ավետիսյան փողոցներ, «Ավտոգազ» ԱՁ, «Արմեն Առաքելյան» և «Նարեկ» ՍՊԸ-ներ, «Վիվա Արմենիա» ՓԲԸ, Զինմաս, «Սևան» ՔԿՀ, Ճանապարհների շահագործման և շինարարական կազմակերպություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կապուտան, Հատիս, Զովաշեն, Գառնի, Ողջաբերդ, Հացավան, Գեղադիր գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզ՝ 09:30-11:00 Վարդենիս քաղաք՝ 1, 2, 4 փողոցներ, 10:00-11:00 Մարտունի բնակավայր մասնակի և զինմաս, 10:00-16:00 Լիճք գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-13:00 Գավառ քաղաք՝ Արծվաքար թաղամաս՝ «Սպորտհամալիր», 15:00-16:50 Խաչաղբյուր գյուղ՝ 1, 2, 13 փողոցներ, Լոռու մարզ՝ 09։30-11։30 Վանաձոր քաղաք՝ Կամոյի փողոցի վերջնամաս,Մուրացան փողոց և Զ․ Անդրանիկ փողոց մասնակի, 10։00-12։00 Վանաձոր քաղաք՝ «Կոտրած եկեղեցի» կոչվող թաղամաս 1-ին փողոց, Դարպաս գյուղ, 12։10-14։00 Վանաձոր քաղաք՝ Տիգրան Մեծի պող․ 24, 26 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Սանահին գյուղ, 10։00-14։30 Տաշիր քաղաք՝ Պուշկինի փողոց 12 թաղամաս 15։00։16։30 Տաշիր քաղաք՝ Էրեբունի փողոց 7 թաղամաս, Տավուշի մարզ՝ 11։30-15:30 Դիլիջան քաղաք՝ Թբիլիսյան խճուղի մասնակի և Պարզ լիճ փողոց մասնակի, Թեղուտ գյուտ, Շիրակի մարզ՝ 11:00-14:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Ղարիբջանյան, Ախուրիկ, Ոսկեհասկ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։ 11:00-17:00 Արթիկի տարածաշրջան՝ Արթիկ քաղաքի հյուսիսային, հարավային, արևելյան հատվածներ և Անուշավան գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
09:36 - 21 ապրիլի, 2025
Քասախցիներից մեկ շաբաթ ժամանակ ենք խնդրել, որ հասկանանք՝ տրանսպորտի խնդիրը ոնց ենք լուծում. մարզպետ
 |news.am|

Քասախցիներից մեկ շաբաթ ժամանակ ենք խնդրել, որ հասկանանք՝ տրանսպորտի խնդիրը ոնց ենք լուծում. մարզպետ |news.am|

news.am: dir="auto">Քննարկումները դեռ շարունակվելու են, մեկ շաբաթ ժամանակ եմ ես խնդրել ժողովրդից, որպեսզի հասկանանք՝ լուծումը ոնց ենք գտնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը՝ անդրադառնալով Քասախի բնակիչների տրանսպորտի խնդրին: «Մի քանի տարբերակ քննարկել ենք, տարբերակները հիմա չհնչեցնեմ, որովհետև վերջնական տարբերակ չունենք»,- ասաց նա: Դիտարկմանը, որ ապրիլի 5-ից քասախցիներն ու պռոշյանցիները ակցիաներ են անում, սակայն իրեն չեն նկատել, որ ակտիվ լինի, խնդրին լուծում տալու հարցով, նա ասաց. «Ես ապրիլի 5-ից բոլորի հետ կապի մեջ եմ: Ինչ պարտադիր է, որ նկատելի լինեմ: Մենք միջնորդել ենք, ժողովուրդը Տարածքային կառավարման նախարարություն է իջել, իրենց լսել են, խնդիր չի առաջացել: Հուսով եմ, որ հարցը արագ կլուծվի»: Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը: Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է: Բողոքի ակցիաները սկիզբ էին առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։
15:29 - 10 ապրիլի, 2025
ԹԻՀԿ-ը կրկին ահազանգում է Հատիս լեռան կառուցապատման ծրագրի անօրինականության մասին

ԹԻՀԿ-ը կրկին ահազանգում է Հատիս լեռան կառուցապատման ծրագրի անօրինականության մասին

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը կրկին դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ բարձրաձայնելով Հատիս լեռան վրա իրականացվող «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման ծրագրի անօրինականության մասին։ Նախկինում ներկայացված դիտարկումներին ավելացվել են նոր փաստեր, որոնք մատնանշում են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության թերությունները և ծրագրի փաստաթղթային անճշտությունները։ «Փետրվարի 6-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից նախաձեռնված այս նախագծի ՇՄԱԳ հաշվետվությունը, իսկ փետրվարի 26-ին Կոտայքի մարզի մի շարք համայնքներում անցկացվել են հանրային լսումներ։ ԹԻՀԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՇՄԱԳ հաշվետվությունը մի շարք առումներով թերի է և չի համապատասխանում ՀՀ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի պահանջներին։ Մասնավորապես՝ Չի ներկայացվել հիմնավորող որևէ ռազմավարական փաստաթուղթ, որը կվկայեր նախագծի տնտեսական կամ զբոսաշրջային նշանակության մասին։ Հաշվետվությունը կենտրոնանում է միայն շինարարության փուլում շրջակա միջավայրի վրա ազդեցության վրա՝ ամբողջությամբ շրջանցելով շահագործման փուլի հնարավոր հետևանքները։ Չի կատարվել այցելուների ակնկալվող մեծ հոսքերի և դրանց սոցիալ-տնտեսական ազդեցության պատշաճ գնահատում։ Չի ուսումնասիրվել Հատիս լեռան սեյսմիկ անվտանգությունը՝ հաշվի առնելով, որ այնտեղ նախատեսվում է տեղադրել մեծամասշտաբ կոնստրուկցիա։ Չի ներկայացվել բնապահպանական կառավարման պլան՝ նախատեսվող գործունեության ամբողջական ազդեցությունը կանխարգելելու կամ նվազեցնելու համար։ Ակնհայտ է, որ բնապահպանական փորձաքննությունը թերի փաթեթով է ընդունվել, ինչը խախտում է օրենքի պահանջները։ Հանրային լսումների ընթացքում ԹԻՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից բարձրացված հարցերին ձեռնարկողն ու նախարարության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ չեն տրամադրել։ Փոխարենը, փորձաքննության գործընթացում նախագծին ցուցաբերվել է ակնհայտ աջակցություն։ ԹԻՀԿ-ը պահանջում է, որպեսզի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պատշաճ կերպով ուսումնասիրի ներկայացված դիտարկումները և ապահովի օրենքի գերակայությունը։ Հակառակ դեպքում, կստացվի, որ պետական մարմինները դիտավորյալ խախտում են օրենսդրական պահանջները՝ անտեսելով հասարակության շահերը և շրջակա միջավայրի պաշտպանության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։ Լուսանկարը՝ Ալեքսանդր Պատրինի
17:45 - 07 մարտի, 2025
«Մեր գյուղը թալանում են». Ողջաբերդի բնակիչները ՏԿԵ նախարարի հետ հանդիպում են պահանջում
 |news.am|

«Մեր գյուղը թալանում են». Ողջաբերդի բնակիչները ՏԿԵ նախարարի հետ հանդիպում են պահանջում |news.am|

news.am: Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչները պահանջում են հետ վերադարձնել գյուղի վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին, որի լիազորությունները կասեցվել էին ամիսներ առաջ։ «Նա աշխատել է 2 տարի եւ գյուղի համար արել է այնքան բան, որ չի արվել նախկին ղեկավարի ժամանակ 30 տարվա ընթացքում: Հիմա չգիտես ինչու, մեր մարզպետը իրեն գործից հանել է՝ պատճառաբանելով, որ իրավապահ մարմինների հետ ունեցել է խնդիրներ: Նա այդ երկու տարում ամբողջ գյուղն ասֆալտապատել է, լուսավորել է, գերեզմանները ցանկապատել է, դաշտ իջնող ճանապարհը ուղղել է: Ամեն ինչ արվել է այս երկու տարվա մեջ»,- ասաց Ողջաբերդի բնակիչ Աշոտ Վարդանյանը՝ շեշտելով, որ օրեր առաջ վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվել է նախկին գյուղապետի որդին։ Ակցիայի մասնակցի խոսքով, Աշոտ Մուշեղյանի լիազորությունները ժամանակավոր էին կասեցվել քրեական վարույթի շրջանակում, և այդ ընթացքում գյուղը չուներ վարչական ղեկավար։ «Հիմա, երբ արդեն քրեական վարույթը չկա, Աշոտ Մուշեղյանն էլ արդարացվել է, իմանում ենք, որ նոր գյուղապետ են նշանակել»,- ասաց նա՝ նշելով, որ Ողջաբերդի բնակիչները հանդիպում են պահանջում ՏԿԵ նախարարի հետ, որպեսզի ստանան իրենց հարցերի պատասխանները։ Աշոտ Վարդանյանի խոսքով, 8 ամվսա ընթացքում գյուղի արոտավայրերն օտարվել են, և բնակիչներն այդ մասին որևէ տեղեկություն չեն ունեցել։ «Դրանք գյուղնշանակության հողեր են եղել, որոնցից գյուղացիները օգտվել են: Մեր գյուղը թալանում են։ Երևի Աշոտ Մուշեղյանը խանգարում էր այդ հարցում, դրա համար պատճառ բերեցին, իբրև իրավապահ մարմինների հետ խնդիր ունի, հիմա էլ իրենց ուղած մարդուն են բերել, որ ինչ ուզեն, անեն»,- ասաց ակցիայի մասնակիցը։
13:49 - 24 փետրվարի, 2025
Ամփոփվել են Կոտայքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

Ամփոփվել են Կոտայքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 19-ին ամփոփվել են Կոտայքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ ամփոփմանը ներկա են եղել գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Կոտայքի մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: «Կարեն Սուքիասյանը ներկայացրել է Կոտայքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով մարզում նախաձեռնված քրեական վարույթներին, մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին և այլն: Այս համատեքստում Կոտայքի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 4204 քրեական վարույթ (2023 թվականին՝ 4046): Կոտայքի մարզի դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1190 քրեական վարույթ՝ 1276 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 823 վարույթ՝ 860 անձի վերաբերյալ): 2024 թվականին դատարաններում ավարտվել է 1116 քրեական գործ՝ 1150 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 425 քրեական գործ՝ 446 անձի վերաբերյալ): 2024 թվականի ընթացքում հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառվել է 148 միլիոն 361 հազար դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 119 միլիոն 445 հազար դրամը (շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար): Համայնքներին պատճառված 3 միլիոն 50 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:   Կոտայքի մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, անդրադառնալով պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին, տեղեկացրել է, 2024 թվականին մարզի դատախազների կողմից դատարան է ներկայացվել 6 հայցադիմում, իսկ ընդհանուր առմամբ, 2023 թվականից փոխանցված՝ Կոտայքի մարզի դատախազության կողմից հարուցված հայցերով դատարանի վարույթում 2024 թվականին քննվել և քննվում է 10 հայց՝ ընդհանուր 104 միլիոն 272 հազար դրամ և 33 հազար ԱՄՆ դոլար հայցապահանջով: Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է մարզի դատախազին 2025 թվականին, պահպանելով 2024 թվականին արձանագրված դրական ցուցանիշները, շարունակել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները»,- նշված է հաղորդագրությունում:
10:32 - 20 փետրվարի, 2025
Կոտայքի մարզպետի աշխատակազմում արձանագրվել են շուրջ 1.07 մլրդ դրամի, Լոռու մարզպետի աշխատակազմում՝ շուրջ 600 մլն դրամի առերևույթ խախտումներ. ՊՎԾ

Կոտայքի մարզպետի աշխատակազմում արձանագրվել են շուրջ 1.07 մլրդ դրամի, Լոռու մարզպետի աշխատակազմում՝ շուրջ 600 մլն դրամի առերևույթ խախտումներ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ և Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա, ուսումնասիրել է Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերին 2021-2023 թթ.  հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությունն ու արդյունավետությունը։ Կոտայքի մարզում՝ ՊՎԾ տնտեսական ոլորտի վերահսկողության, Լոռու մարզում՝ ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունները, ամփոփել են վերոնշյալ մարմիններին տվյալ ժամանակահատվածի ընթացքում պետական բյուջեից տրամադրված միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության ուսումնասիրության արդյունքները։ «Վերահսկողությունն իրականացվել է  սուբվենցիոն ծրագրերի, համայնքներին պետական բյուջեից տրամադրված դոտացիաների, մարզային ենթակայության դպրոցներում աշակերտներին սննդի տրամադրման ընթացակարգերի, հանրակրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավմանն ուղղված շինարարական աշխատանքների, մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային փոխհատուցումների, աշխատակազմերի տարեկան աշխատավարձային ֆոնդի, ներկայացուցչական ծախսերի, սոցիալական ծրագրերի իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև այլ ֆինանսական  գործառնությունների իրականացման նկատմամբ, որոնց հետ կապված՝ մարզպետների աշխատակազմերում արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ, ընթացակարգային թերություններ և համակարգային խնդիրներ: Արդյունքում՝ մի շարք ծախսերի ուսումնասիրությամբ Կոտայքի մարզպետի աշխատակազմում արձանագրվել են շուրջ 1.07 մլրդ ՀՀ դրամի, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմում՝ շուրջ 600 մլն ՀՀ դրամի առերևույթ խախտումներ և անհամապատասխանություններ: Այդ թվում՝ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության հետևանքով մի շարք առերևույթ չարաշահման փաստեր, համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկներում կիրառված՝  ելակետային տվյալների սխալ ցուցանիշներ, դպրոցական սննդի տրամադրման գործընթացներում կազմակերպչական բնույթի թերություններ, ինչպես նաև պետական միջոցների անարդյունավետ կառավարում՝ մի շարք ուղղություններով: Մասնավորապես՝ Կոտայքի մարզում տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաների տեսքով պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցները նշված ժամանակահատվածում հաշվարկվել են ոչ ճշգրիտ՝ շուրջ 619 մլն ՀՀ դրամով պակաս ելակետային տվյալների հիման վրա։ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Կառավարության համապատասխան որոշման խախտման արդյունքում ավել է ֆինսասավորվել շուրջ 191 մլն ՀՀ դրամ։ Ինչպես նաև, կազմակերպչական աշխատանքներում արձանագրվել են թերություններ և մի շարք  այլ խախտումներ, որոնց թվում՝ ժամկետանց և անորակ սննդամթերքի մատակարարում և  առկայություն պահեստներում, առանց համապատասխան փաստաթղթավորման  և ոչ սպանդանոցային ծագման մսամթերքի օգտագործում և այլն։ Ծառայության միջնորդության հիման վրա ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ իր լիազորություններից բխող ստուգողական գործառույթներ են իրականացվել մարզային ենթակայության մի շարք հանրակրթական դպրոցներում, ինչի արդյունքում հարուցվել են վարչական վարույթներ և տրվել են անորակ և ժամկետանց սննդի ոչնչացման կարգադրագրեր։ Հատկանշական է, որ որոշ կազմակերպություններ, չունենալով բավարար ռեսուրսներ կամ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, իրականացրել են մեծածավալ մատակարարումներ մարզային ենթակայության դպրոցներին՝ բազմաթիվ խախտումներով և սահմանված նորմերի շրջանցմամբ։ Բացի դրանից, Կոտայքի մարզի ենթակառուցվածքների զարգացման նպատակով իրականացված և ընթացքի մեջ գտնվող մի շարք սուբվենցիոն ծրագրերում արձանագրվել են վերահսկողության լուրջ թերություններ, որոնք հանգեցրել են պայմանագրային ժամկետների խախտման, շինարարական աշխատանքների որակի էական թերությունների՝ առերևույթ վնաս պատճառելով պետությանը։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների կողմից բավարար վերահսկողություն չի իրականացվել, և փաստացի չկատարված կամ նախագծային շեղումներով իրականացված աշխատանքների համար վճարվել է շուրջ 238 մլն ՀՀ դրամ։ Լոռու մարզպետի աշխատակազմում արձանագրված խախտումների՝ համայնքներին պետբյուջեից տրամադրված դոտացիաների առերևույթ խախտման ծավալը կազմում է 365 մլն ՀՀ դրամ, իսկ սուբվենցիոն ծրագրերի իրականացման շինարարական աշխատանքներում առերևույթ խախտումների թիվը կազմել է շուրջ 162 մլն ՀՀ դրամ։ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում հայտնաբերվել են մոտ 40 մլն ՀՀ դրամի առերևույթ խախտումներ, անհամապատասխանություններ են արձանագրվել նաև մարզպետի աշխատակազմում ներքին գործուղումների, աշխատավարձերի հատկացման, սոցիալական փաթեթների և տրանսպորտային փոխհատուցումների փաստաթղթերում։ Պետական ծրագրերով մարզում կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրված մի շարք խախտումներ և թերություններ արդեն իսկ վերացվել են կապալառու կազմակերպությունների կողմից, ինչպես նաև մի շարք փաստացի չկատարված, սակայն դրանց դիմաց փոխհատուցված աշխատանքների իրականացման վերաբերյալ ձեռք են բերվել թերությունների շտկման և միջոցների վերականգնման հստակ պայմանավորվածություններ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 56 մլն ՀՀ դրամ։ Ուսումնասիրության արդյունքները, «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով, զեկուցվել են վարչապետին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ հանձնարարելու համապատասխան գերատեսչություններին և լիազոր մարմիններին ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու, պետությանը պատճառված վնասները վերականգնելու, ինչպես նաև ձեռնարկելու հստակ քայլեր՝ հետագայում նմանօրինակ խախտումները բացառելու նպատակով։ Ուսումնասիրության  արդյունքներն ամփոփոխ տեղեկանքները  ներկայացվել են   համապատասխանաբար Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերին, որոնցից ստացված կարծիքների կապակցությամբ կազմվել են ամփոփաթերթեր՝ ՊՎԾ դիրքորոշումներով, որոնք էլ սահմանված կարգով կցվել են  ուսումնասիրության նյութերին։   ՀՀ Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերում իրականացված վերահսկողության արդյունքները ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է ՊՎԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։
18:49 - 16 դեկտեմբերի, 2024
Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ «Մասնավորապես՝  -  արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, - շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,  -բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, - սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ  իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, -  սննդի կառույցն ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։ Սահմանվել է վերջնաժամկետ խախտումների վերացման համար»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։
15:50 - 26 նոյեմբերի, 2024
Ոչ պիտանի հավի միսը թաղման եղանակով ոչնչացվել է․ ընկերությունը հողը քանդել և միսը հետ է տարել իր տարածք

Ոչ պիտանի հավի միսը թաղման եղանակով ոչնչացվել է․ ընկերությունը հողը քանդել և միսը հետ է տարել իր տարածք

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման  և հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության  կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը: Գործողությունը կատարվել է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա:  «Ապրանքների ոչնչացումը կատարվել է թաղման եղանակով։ Նույն օրը` օգտագործման համար ոչ պիտանի ապրանքների թաղման եղանակով ոչնչացումից հետո, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածքի պահեստային սառնարաններում ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց  տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ, վերցվել են փորձանմուշներ։ Դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ:  
12:34 - 09 օգոստոսի, 2024