Մալիում զրահամեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է ՄԱԿ-ի ութ խաղաղապահ |armtimes.com|
11:40 - 02 նոյեմբերի, 2023

Մալիում զրահամեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է ՄԱԿ-ի ութ խաղաղապահ |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի ութ խաղաղապահ վիրավորվել է, երբ նրանց զրահամեքենան պայթել է Մալիի արևելյան Գաո քաղաքի ճանապարհին։ Այս մասին հաղորդվում է ՄԱԿ-ի բազմամասնագիտական ինտեգրված կայունացման առաքելության «X»-ի միկրոբլոգում:

«Մեր ավտոշարասյան զրահամեքենան պայթեցվել է Գաո գնալու ճանապարհին: Ութ խաղաղապահ վիրավորվել է, բոլորը տարհանվել են Գաո: Սա արդեն երրորդ հարձակումն է ավտոշարասյան վրա ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով հոկտեմբերի 31-ին մեկնելուց հետո»,-ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի խաղաղապահները լքել են Մալիի հյուսիս-արևելքում գտնվող Կիդալ, Տեսալիտ և Ագելոկ քաղաքների բազաները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել