armenpress.am: Իրանի թմրամոլության բուժման կենտրոններից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 17 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ԻՍՆԱ գործակալությունը։
Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան ժամը 5։55-ին, Գիլան նահանգի Լանգարուդ քաղաքում։ Դեպքի վայր են մեկնել հրշեջներ, փրկարարներ, ոստիկաններ։ Իրանի արդարադատության գերատեսչության ղեկավարը Գիլան նահանգի իշխանություններին հրահանգել է հետաքննություն անցկացնել և պարզել հրդեհի պատճառը, ինչպես նաև օգնել միջադեպից տուժածներին։
Տուժածներն ունեն մարմնի 40-60 % այրվածքներ։
Հաղորդվում է, որ կենտրոնում բուժում էր ստանում մոտ 40 մարդ։
comment.count (0)