Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ Շիրազի քաղաքապետ Մոհամմադ Հասան Ասադիի հրավերով գտնվել է Շիրազում՝ մասնակցելու «Շիրազի օրեր» միջոցառմանը, որի շրջանակում կայացել է ՀՀ դեսպանի ու Շիրազի քաղաքապետի երկկողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Դեսպան Հակոբյանը շնորհավորել է քաղաքապետին Շիրազի օրվա կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել նպաստել Շիրազի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցությանը տարաբնույթ, այդ թվում՝ զբոսաշրջային, մշակութային, բժշկական և այլ բնագավառներում:
Կողմերը քննարկել են ԻԻՀ Շիրազ քաղաքը և ՀՀ գործընկեր քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը:
ՀՀ դեսպանը և Շիրազի քաղաքապետն անդրադարձել են նաև առաջիկայում մշակութային համատեղ միջոցառումներ կազմակերպելու ընթացքին:
comment.count (0)